Ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

Օգոստոսի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Էստոնական փողոցի 29-ամյա մի բնակչի:

Նա ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

--0--ԿԿ