Ադրբեջանն իր ռազմական ծախսերն ավելացնում է մոտ 100 միլիոն մանաթով

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News  

Ադրբեջան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում նշված է.

«Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2021 թվականի պետական բյուջեի նախնական տարբերակը, համաձայն որի պաշտպանության (պաշտպանություն և ազգային անվտանգություն) ոլորտի ծախսերը կազմում են 3 միլիարդ 954 միլիոն մանաթ։

Դա կազմում է բյուջեի ծախսերի 15,3 %-ը։ Կանխատեսվում է, որ 2020 թվականի պետբյուջեի եկամուտները կկազմեն 24 միլիարդ 327 միլիոն մանաթ, իսկ ծախսերը՝ 25 միլիարդ 847.5 միլիոն մանաթ:

Նշենք, որ 2019թ. Ադրբեջանը 2020թ պաշտպանական ծախսերին հատկացրել էր 3 միլիարդ 853.5 միլիոն մանաթ, ինչը հետագայում` օգոստոսի 12-ին, 2020թ. բյուջեի փոփոխություններով կրճատվել է մոտ 50 միլիոն մանաթով, կազմելով 3 միլիարդ 804 միլիոն մանաթ։

Անկախ նավթի միջազգային գների անկումից, Ադրբեջանը կորոնավիրուսային այս ճգնաժամային ժամանակահատվածում իր ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ ավելացնում է մոտ 100 միլիոն մանաթով, որը մոտ 60 միլիոն դոլար է»:

--00--ԱԹ