Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Սկոպյե մեկնելուց առաջ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News  

հֆֆ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մարզումները Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 3-ի առավոտյան Խոակին Կապարոսի գլխավորած թիմը վերջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ: 

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ արտագնա խաղով, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Սկոպյեում: 3 օր անց Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կընդունի էստոնացիներին:

-- 00—ՄՀ