Բելառուսում, ուսանողների կողմից կազմակերպված ցույցին ձերբակալվածների թիվը հասել է 200-ի

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News    

Բելառուս

Բելառուսում, ուսանողների կողմից կազմակերպված ցույցին ձերբակալվածների թիվը հասել է 200-ի: Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, նրանց թիվը կարող է աճել: Այս մասին գրել է 1TV.ge-ն։

Ձերբակալվածները մեղադրվում են չարտոնված ցույցին մասնակցելու մեջ: Ցուցարարների մեծ մասը դատապարտվել է մեկ օրյա ազատազրկման:

Բելառուսում բողոքի ալիքը սկսվել է օգոստոսի 9-ին: Բնակչությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և պահանջում է կրկնակի ընտրությունների անցկացում:

-- 00—ՄՀ