Քոչարյանը քուչի առևտրի դաշտ տեղափոխեց Ղարաբաղի բանակցությունները․ Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նորմալ է համարում, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը հանրահավաքներ կազմակերպելու, իշխանության հրաժարականի պահանջներ ներկայացնելու վերաբերյալ հայտարարություններ են անում, բայց երբ նրանք խոսում են երկրում նոր հեղափոխություն անելու մասին, դա, ըստ նրա, անհավանական է։

Սարգսյանի կարծիքով՝ նախկիններն այնքան վարկաբեկված են, որ փողոց դուրս գալու, հեղափոխություն անելու հնարավորություն չունեն:

Ըստ նրա՝ այդ ուժերը չեն կարող նույնիսկ միավորվել, քանի որ լիդերների առումով տարբեր մոտեցումներ ունեն։

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում Արամ Սարգսյանը խոսել է նաև ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հավակնությունների, իշխանության կատարած ու չկատարած խոստումների և այլ հարցերի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ