Գեորգի Գախարիան կոչ է արել խստացնել հակահամաճարակային միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

Գախարիա

Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել համապատասխան ծառայություններին՝ խստացնել անվտանգության միջոցառումները: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն:

«Ուզում եմ քաղաքապետարանին կոչ անել, որ հանրային տրանսպորտում, առևտրային օբյեկտներում արդեն իսկ հաստատված նորմերի խստացումներ լինեն, քանի որ այժմ սեպտեմբեր է, հանգստացողները վերադառնում են քաղաք, սկսում ապրել սովորական առօրյայով, գնում են աշխատանքի, և մենք բոլորս պետք է հարմարվենք այն մտքին, որ, ցավոք, ինչ-որ շրջան ստիպված ենք ապրել նման սահմանափակումների ու անհարմարավետության պայմաններում»,- ասել է Գախարիան:

Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ այսօր 38 վարակակիր կա, վարչապետը նշել է՝ ուսումնական գործընթացը հետաձգելու հիմքեր չկան. դպրոցներում կրթական գործընթացը պետք է սկսվի սեպտեմբերի 15-ին, և դրա համար կրթության ու առողջապահության նախարարությունները պետք է մոբիլիզացված լինեն:

--00--ԱԹ