Հայ ազգն ապացուցել է, որ համախմբման դեպքում կարող է կերտել իր պատմության փառավոր էջերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

քաղաքական

ՀՀ նախին ոստիկանապաետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«29 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ոչ միայն վճռեց լինել ազատ եւ անկախ, այլեւ փակեց վշտի ու կորուստների էջը՝ ամրագրելով այն փառապանծ հաղթանակներով:

Այս օրը խորհրդանշում է ոչ միայն Արցախի ընտրած անկախության ճանապարհը, այլեւ Արցախի եւ արցախցու համառությունը, անկոտրում կամքն ու ազատատենչ ոգին:

Այս տարիների ընթացքում մարտահրավերները չեն պակասել, սակայն հայ ազգը բազմիցս ապացուցել է, որ հավաքական կամքի եւ համախմբման դեպքում կարող է կերտել իր պատմության փառավոր էջերը:

Շնորհավորում եմ բոլորիս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրվա առթիվ եւ փաստում, որ սա ոչ միայն Արցախի եւ արցախցիների, այլեւ համայն հայության տոնն է, քանի որ տեսակի պահպանման գոյամարտում հաղթեց հավաքական հայը:

Աստված պահապան հայ ժողովրդին եւ հայկական երկու պետություններին…»։

--0--ԿԿ