Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կանգառներ կոտրողին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News 

կանգառ

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Ոստիկանության ծառայողները, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերել են օգոստոսի 31-ին Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչալական շրջաններում տրանսպորտային միջոցների համար կառուցված 5 կանգառները վնասողին և ապակիները կոտրողին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս Մալաթիա-Սեբաստիա շրջանի բնակիչ 36-ամյա Լյուդվիգ Սարգսյանն է, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ այդ ամենն ինքն է կատարել։

Փաստի առթիվ Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Լ․ Սարգսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Կայքի տեղեկություններով՝ նա վերջերս է Ֆրանսիայից վերադարձել Հայաստան, իսկ այդ օրը նշելիս է եղել իր տղայի ծննդյան տարեդարձը։

--00--ԱԹ