Պայթյուն՝ Ջիլիզայում. ձեռնաթաթի, ազդրի, դեմքի վնասվածքներով քաղաքացի է հոսպիտալացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

վնաս

Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզում տեղի ունեցած պայթյուն-վթարի փաստով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Օգոստոսի 31-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, Ալավերդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աջ ձեռնաթաթի, ձախ ազդրի և դեմքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ախթալա քաղաքի բնակիչ 71-ամյա Վարդան Բ․-ն է, որը հայտնել է, որ իրենց տանը անհայտ իրի հետ աշխատելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ինքը վնասվածքներ է ստացել։

Թումանյանի ոստիկանները նույն օրը պարզել են, որ այդ օրը՝ ժամը 20։30-ի սահմանում, Ջիլիզա գյուղի իրենց տան նկուղում հին իրերի դասավորման ժամանակ նկատել է հանգուցյալ հոր՝ Վասիլ Բ․-ին պատկանող, վերջինիս կենդանության ժամանակվանից տանը մնացած, մետաղյա կլորավուն դետալը, ինչի նկատմամբ դեռևս տարիներ առաջ Վարդան Բ․-ն, ունեցած հետաքրքրությունից դրդված՝ գլխիկի մետաղյա թիթեղը պտտելով փորձել է քանդել, արդյունքում առաջացել է պայթյուն, որի հետևանքով ստացել է վերոնշյալ մարմնական վնասվածքը:

Դեպքի փաստով հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։ 

--00—ԼՄ