Հյուսիսային Մակեդոնիայի հիմնական դարպասապահը չի մասնակցի Հայաստանի հետ խաղին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News   

դարպասապահ

Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ընտրանու հիմնական դարպասպահը չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են մակեդոնական ԶԼՄ-ները:

Դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու  կորանավիրուսի թեստը դրական է եղել: Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն է միացել հավաքականի կազմում 18 հանդիպում անցկացրած Մարտին Բոգատինովին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում են իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

-- 00—ՄՀ