Առաջ հայրն էր օղի քաշում, հետո էդ գործը տղեն շարունակեց․ մանրամասներ օղու թունավորումից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News 

24News-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիր քաղաքի բնակիչների թունավորումից։ 

Հիշեցնենք, որ Արմավիրի մի շարք բնակիչներ գնել են անհայտ ծագման, կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել է 23 անձ, նրանցից 11-ը մահացել է:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:

Հովսեփյանի հարևանները 24News-ին հայտնել են, որ նախկինում Հովսեփյանի հայրն է խմիչքի բիզնեսով զբաղվել, ապա՝ Աշոտ Հովսեփյանը։

Մեկ այլ հարևան էլ ասաց, որ Աշոտ Հովսեփյանը շատ լավ ու օրինակելի ընտանիքի ունի և իրենց համար «մանթրաժ էր» տեղի ունեցածը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ