38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ երեք ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

 

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News  

ՔԿ

2020թ.  օգոստոսի 31-ին  ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում,  Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ խոսել է վիրավորական և արհամարհական տոնով, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հրաժարվել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որից հետո ձեռքով մեկ անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այդ ընթացքում նշված քաղաքացին մեկ այլ ոստիկանի նկատմամբ ևս բռնություն է գործադրել՝ քաշքշելով նրան, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)  1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին: 3 ոստիկան  տուժող են ճանաչվել։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 38-ամյա քաղաքացին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:  

-- 00—ՄՀ