ՌԴ-ում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերն անցել են 1 միլիոնը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News     

կորոնավիրուս

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը ավելացել է 4729 -ի։ Այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտնել է օպերատիվ շտաբը։

Երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 000 048-ի։

Մեկ օրում գրանցվել է մահվան 123 դեպք․ մահացածների ընդհանուր թիվը հասել է 17 299-ի։

Ապաքինվել է 815 705 մարդ, որից 6 318-ը՝ վերջին մեկ օրում։

-- 00—ՄՀ