Շուրջ 50 մեքենաների կողային հայելիներ գողացած անձը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Ոստիկանության Մարաշի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Բաբաջանյան փողոցի 31-ամյա մի բնակիչ գողություններ է անում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո օգոստոսի 21-ին կասկածվողը Բեյրութի փողոցից, իր վարած «Շկոդա» մակնիշի տաքսի մեքենայով, բերման ենթարկվեց ոստիկանության Մարաշի բաժանմունք:

Կասկածյալի մեքենայից հայտնաբերվել են մոտ 50 տարբեր մակնիշի մեքենաների կողային հայելիներ: Պարզվել է, որ նա հուլիսից օգոստոս ամիսը Երևանի տարբեր վարչական շրջաններում երկու տասնյակից ավելի մեքենաներից գողություններ է արել:

Գողոնն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ