Մահվան ելքով վրաերթ Արմավիր քաղաքում․ 39-ամյա հետիոտնը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News 

հասարակական

Սեպտեմբերի 1-ի մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Բենիկ Ս․-ն Արմավիր քաղաքի Երևանյան-Թումանյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ՝ 39-ամյա Գարիկ Մ․-ին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել։ 

--0--ԿԿ