Հանրահավաքի կոչերով փորձում են ժողովրդի տրամադրությունները ստուգել․ իմքայլական պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

Իշխանության հրաժարականի պահանջը եղել է հենց առաջին օրից, իսկ հանրահավաքի կոչերով փորձում են ժողովրդի տրամադրությունները ստուգել։ Այս կարծիքին է իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ 

«Կարծում եմ՝ ժողովուրդն իր ասելիքն ասել է։ Վստահ եմ, որ իրենք այդ վերաբերմունքն են ուզում ստուգել, այսինքն՝ «թեժ աշնան» մասին խոսելով՝ փորձում են հասկանալ, թե որքանով է ժողովուրդը պատրաստակամ իրենց լսելու։ Սա սպասելի իրավիճակ է, որ պետք է հանրահավաքներ լինեն, ասուլիսներ, բայց ժողովրդի վերաբերմունքը տեսնում ենք դրանց նկատմամբ»,- ասել է Հովսեփյանը։

Պատգամավորը խոսել է նաև նախարարների հրաժարականի պահանջների, կրթական չափորոշիչների և այլ թեմաների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ