Միրզոյանը շնորհավորել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

քաղաքական

«Մեծարգո Նուրլան Զայրուլայի, ընդունեք իմ ջերմագույն եւ սրտանց շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ձեր արհեստավարժության եւ իմաստուն ու հեռատես պետական գործչի փորձի շնորհիվ վաստակել եք խորին հարգանք եւ հեղինակություն: Մենք շնորհակալ ենք մեր խորհրդարանների միջեւ գործընկերային փոխհարաբերությունների զարգացման հարցերում Ձեր մշտական ուշադրության համար՝ դրանք ամրապնդելու նպատակով՝ ի փառս մեր երկրների եւ ի շահ մեր ժողովուրդների:

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ, Նուրլան Զայրուլայի, քաջառողջություն եւ հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի շնորհավորական ուղերձում:

--0--ԿԿ