Վրաստանի նախագահը նշանակել է ընտրությունների օրը և դիմել հասարակությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

սալոմե զուրաբիշվիլի

Այսօր հրապարակված կարգադրության համաձայն՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հոկտեմբերի 31-ը հայտարարեց ընտրությունների օր և դիմեց հասարակությանը: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն:

«Մեր երկրում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, ինչպես նախատեսված է մեր սահմանադրությամբ: Ուզում եմ դիմել հասարակությանը և հորդորել հնարավորինս խաղաղ ճանապարհով անցկացնել այս ժամանակահատվածը՝ ընտրություններին նախորդող այս երկու ամիսները: Այս ընտրությունները հատուկ նշանակություն ունեն: Մենք ևս մեկ անգամ կհաստատենք մեր երկրի ժողովրդավարությունը»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:

Վերջում նախագահը հավելել է, որ 30 տարի առաջ՝ 1990 թվականի հոկտեմբերի 28-ին, Վրաստանում անցկացվել են ժողովրդավարական ընտրություններ:

«Մենք պետք է շարունակենք այս ավանդույթը, ամրապնդենք այն և աշխարհին ներկայանանք որպես ծայրաստիճան ժողովրդավարական երկիր: Մենք կարող ենք դա անել», — հայտարարել է նախագահը:

--00--ԱԹ