«Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ. լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ռոմանոս

«Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ: Այդ մասին ֆեյսբուքյան էձում գրել է ՇՄՆ Ռոմանոս Պետրոսյանը:

«Օգոստոսի 29 և 30-ին մշտադիտարկման արդյունքում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լատ.՝ Ovis orientalis gmelini):

Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ –ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»»,-գրել է Ռոմանոս Պետրոսյանը և լուսանկարներ հրապարակել:

--00—ԼՄ