Լոռու մարզում կորոնավիրուսային հիվանության ընդհանուր դեպքերը 2135 են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

կորոնավիրուս

Սպիտակի բժշկական կենտրոնը կդադարի սպասարկել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձանց և վաղվանից կանցնի բնականոն աշխատանքի: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: 

Այս պահին Սպիտակի Բկ-ում կորոնավիրուսային հիվանություն ունեցող 11 հիվանդ կա. ըստ մասնագետների ցուցման՝ հիվանդները դուրս կգրվեն կամ կտեղափոխվեն Երևան՝ բուժումը շարունակելու նպատակով:

31.08.20 թվականի դրությամբ Լոռու մարզում հաստատված կորոնավիրուսային հիվանության ընդհանուր դեպքերը 2135 են, արձանագրվել է մահվան 32 դեպք:
Առողջացել է 1978 քաղաքացի, բուժվում են 125-ը: Բուժում ստացող քաղաքացիներից
26-ը հոսպիտալացված են, իսկ 99-ը բուժվում է տնային պայմաններում

Ինքնամեկուսացված է 572 քաղաքացի:

--00--ԱԹ