Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտասի արձանի պղծումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News     

Կոմիտաս

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում պղծել են հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի հուշարձանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Անժելա Կժդրյանը և կից լուսանկար հրապարակել։

«Վանդալիզմը՝ կորոնավիրուսի օրերին...

Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է»»,-գրել է ֆեյսբուքյան օգտատերը: 

-- 00—ՄՀ