Եվս մի սուտ․ ԿԳՄՍ նախարարը՝ սոցցանցերում տարածված փաստաթղթի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

ԿԳՄՍ.jpg

ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Եվս մի ՍՈՒՏ

Ինձ ասացին, որ վերջին շաբաթներին այս աղյուսակը լայն տարածում է գտել համացանցում և սոցցանցերում: Տեղեկացնեմ, որ այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում: Այն երբեք նույնիսկ բանավոր չի քննարկվել, էլ ինչ մնաց` շրջանառվեր:

Իսկ դպրոցներում մեր երեխաներին սովորեցնելու ենք առողջ և անվտանգ ապրելակերպը, ինչպես վերջին տասը տարիներին, որ ունենանք առողջ հասարակություն։ Նաև սովորեցնելու ենք մեդիագրագիտություն, որ տարբերեն սուտը, ստուգեն տեղեկատվությունը և չտրվեն կեղծիքների։

Այս հերյուրանքի մասին տեղեկացրեք բոլոր նրանց, ովքեր ապատեղեկատվության հետևանքով հայտնվել են մոլորության մեջ:

--00--ԱՀ