Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

․

Օգոստոսի 30-ին Արցախի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստորագրեցին շախմատի զարգացման և մասսայականացման շրջանակներում համագործակցության հուշագիր։

Ֆեդերացիաների նախագահները պատրաստակամություն հայտնեցին համագործակցելու, միմյանց տեղեկատվության և գիտական փորձի համար անհրաժեշտ միջոցներ տրամադրելու։ Խրախուսեցին նաև շախմատիստների, թիմերի, մարզիչների և մրցավարների փոխայցերը։

--00--ԱՀ