Ավտովթար Երևանում. պարզում են էլեկտրասյանը բախված Mercedes-ի վարորդի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

․
Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Մարգարյան-Ֆուչիկ փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:  

--00--ԱՀ