ՍԱՏՄ-ն Երևանի և մարզերի սննդի կետերում պարետի սահմանած կանոնների խախտումներ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

խախտում

ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ակտիվ ստուգայցերով փորձում են բացառել ՀՀ պարետի սահմանած կանոնների շրջանցումը:

Այսօր խախտումներ արձանագրվել են թե Երևանում, թե մարզերում գործող սննդի շղթայի կազմակերպություններում. ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր, ջերմաչափման և գրանցամատյանի վարման շեղումներ, փակվող աղբամանի բացակայություն:

Կարգազանց տնտեսվարողների նկատմամբ կկայացվեն 24-ժամյա կասեցման որոշումներ:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է:

--00—ԼՄ