Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մետոնում է 25 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

կորոնա

Օգոստոի 29-ի՝ ժամը 19:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 24,967,218 է, որից 842,495-ը մահացել է, 17,344,457-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 6,719,132 է, որից 61,134 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 6,103,820 վարակման դեպք, որից 186,179-ը մահացել է, 3,376,815-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 2,540,826 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 3,812,605 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 3,477,250 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 985,346 վարակակիր:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ