Ալիևին կիրթ համարող ռեժիմը ծանր է տարել ՀՀ երրորդ նախագահի խոսքը. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News   

Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես և կանխատեսվում էր Ալիևին կիրթ և կառուցողական համարող ռեժիմը ծանր է տարել ՀՀ երրորդ Նախագահի հրապարակային խոսքը: Սերժ Սարգսյանին հակադարձելու համար «մարտի էին նետվել» բոլոր ուժերը\ ֆեյքերից մինչև հանձնաժողովի նախագահ\: Հավանաբար ,տեսնելով իր«մատյան գնդի» անօգուտ ջանքերը, այսօր հրապարակ մտավ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի ոչ անհայտ հոդվածագիրը \ հավանաբար վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը \` հերթական ստերը պարունակող հոդվածով:

Եվ ուրեմն. հոդվածագիրը, խեղաթյուրելով Սերժ Սարգսյանի հրապարակային հնչեցված խոսքը, նշում է, թե միայն 2016 - ի ապրիլից հետո է մեծ քանակությամբ զինամթերք ձեռք բերվել: Սա այն դեպքում, երբ ասուլիսում բաց ասվել է,որ 2016-ից առաջ և հետո 50 հազար տոննա միայն անվճար ռազմամթերք է ձեռք բերվել: Նաև ակնհայտ է,որ «Իսկանդերը» մինչև Ապրիլյան պատերազմն է ձեռք բերվել, ուստի նախորդ իշխանությանը մեղադրելու նիկոլական փորձերը նույնքան ողորմելի են, որքան Տավուշի մարտական գործողությունների ղեկավարումը Փաշինյանի անվան հետ կապելը:

Իսկ բանակի նկատմամբ վերաբերմունքն այսօր ակնհայտ փոխվել է և փոխվել է նախ և առաջ ընդդիմության վերաբերմունքը: Ու փոխվել է ոչ թե անվճար զինամթերքն ու «Իսկանդերը» ավելի ժամանակակից ու գերհզոր զենքով` ելակով փոխարինելու պատճառով, այլ զուտ այն պատճառով, որ այսօրվա ընդդիմադիրներիս համար բանակն ազգային արժեք է, անկախ նրանից օրվա իշխանությունները դա գիտակցում են կամ ոչ»:

--00--ԱԹ