Նիկոլ Փաշինյանն Արցախում է. օդանավակայանում վարչապետին դիմավորել է Արայիկ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 29-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Արցախի նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հայկական երկու հանրապետությունների ղեկավարները պաշտոնական հանդիպում կունենան:

Նախատեսված է նաև այցելություն Հանրապետության շրջաններ:

--00—ԼՄ