Կոտայքի մարզում 32-ամյա մոտոցիկլավարը բախվել է երկաթե և ջրամբարի պատնեշին, ապա կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

մոտո

Oգոստոսի 28-ին մոտոցիկլավարի վթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Սևակ Անդրեասյանը իր վարած «Hayasa» մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհետև` ջրամբարի պատնեշին և կողաշրջվել։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Մոտոցիկլավար Սևակ Անդրեասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

--00—ԼՄ