ԱՄՆ-ում COVID-19-ով վարակված 1-ին քաղաքացին կրկին վարակվել է և ընթացքն ավելի ծանր է տարել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News

աշխարհ

ԱՄՆ-ում Նևադայի բնակչի մոտ երկրորդ անգամ կորոնավիրուս է հաստատվել: Այդ մասին հայտնում է livescience.com-ը: Վարակակիրը ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված ու հաստատված առաջին դեպքն է համարվում, դա նաև համարվում է աշխարհում 4-րդ հաստատված դեպքը:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ի 25-ամյա բնակիչն ապրիլի կեսերին կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը՝ դրական: Ապաքինվելուց հետո մայիսին երիտասարդը կրկին վարակվել է, սակայն երկրորդ անգամ, հակամարմիններ ունենալով հանդերձ, հիվանդությունն ավելի ծանր է տարել:

Դեպքը հաշվի առնելով՝ այն, որ վարակված քաղաքացին կրկին կարող է վարակվել, Նևադայի գիտնականները դա լաբորատոր փորձաքննությամբ հաստատված են համարում:

Գիտնականները, սակայն, դեռ վերջնական պատասխան չունեն, թե ինչը կարող է կրկնավարակման պատճառ դառնալ՝ վարա՞կը, մարդու իմունային համակարգի առանձնահատկություննե՞րը, թե՞ այդ գործոնների համադրությունը:

--00—ԼՄ