Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 29, 24News  

Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում եմ: Շրջայցս մեկնարկեց ՊՈԱԿ-ի Վեդի քաղաքում տեղակայված վարչական շենքում գտնվող թանգարան կարճատև այցելությամբ:

Թանգարանում ներկայացված է արգելոցի ֆլորան և ֆաունան:

Թանգարանում ներկայացված են նաև «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ բուսատեսակներով և կենդանատեսակներով:

Այցելե՛ք թանգարան, գիտաշխատողները ամենայն մանրամասնությամբ ձեզ կներկայացնեն ցուցադրվող բոլոր նմուշներն ու հետաքրքիր գիտաճանաչողական տեղեկություններ կհաղորդեն արգելոցի մասին»:

--00--ԱԹ