Մահացել է իրանահայ ճանաչված բարերար, գործիչ Լևոն Ահարոնյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

․

Երեկ՝ օգոստոսի 27-ին մահացել է ազգային-հասարակական գործիչ, բարերար, գործարար Լեւոն Ահարոնյանը: Տեղեկությունը փոխանցում է իրանահայ «Ալիք» օրաթերթը:

Լեւոն Ահարոնյանը ծնվել էր 1930 թվականին, հայկական պատմական Սալմաստ գավառի Հաֆթվան գյուղում:

1980-ական թվականներին երկար տարիներ եղել է Թեհրանի Հայոց Թեմական խորհրդի անդամ եւ ատենապետ։

Հայաստանի վերանկախացումից հետո նա առանցքային դերակատարություն է ունեցել Իրան-Հայաստան առեւտրատնտեսական հարաբերությունների ձեւավորման եւ զարգացման գործում։

Գործչի անմիջական ջանքերով է կառուցվել Իրանը Հայաստանին կապող ժամանակավոր կամուրջը։

1993 թվականին նա իր գործընկերների հետ հիմնադրել է Իրան-Հայաստան առեւտրի պալատը, որը ղեկավարել է երկար տարիներ։

Բարերարի միջոցներով է կառուցվել Թեհրանի Զեյթուն թաղամասի հայոց ազգային «Ա. Ա. Ահարոնեան» մանկապարտեզը։

Նա բարերարությամբ է զբաղվել նաեւ Հայաստանում. նրա ներդրմամբ վերանորոգվել են դպրոցներ, հիմնանորոգվել է Հայաստանի Բնության թանգարանը:

Լեւոն Ահարոնյանը եղել է նաեւ «Յոյս» հասարակական-մշակութային հանդեսի հիմնադիրը:

--00--ԱՀ