Կրկին փաստվեց, որ «Հայրենիք» կուսակցությունը ժողովրդի խնդիրները լուծող ուժ է.Արսեն Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

․

Կրկին փաստվեց, որ «Հայրենիք» կուսակցությունը ժողովրդի խնդիրները լուծող ուժ է, ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը։

«Այսօր «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներով հանդիպեցինք վարկային կազմակերպությունների գործունեության արդյունքում քաղաքացիների ծանր վարկային բեռից բողոքող և այդ առիթով նստացույց անող Մանուել Մանուկյանի և իր թիմակիցների հետ:

Հանդիպման ընթացքում զրուցեցինք բարձրաձայնվող խնդրի շուրջ և առաջարկեցինք խնդրի լուծումը տեղափոխել ինստիտուցիոնալ դաշտ: Մասնավորապես, առաջարկեցինք տրամադրել մասնագիտական աջակցություն իրավական ակտերի անհրաժեշտ բազա ձևավորելու հարցում: Որից հետո՝ պահանջել խնդրի լուծումը, անհրաժեշտ փոփոխությունների կատարումը Կառավարությունից և Ազգային ժողովից, քանի որ հարցը, ըստ էության, դուրս է Կենտրոնական բանկի իրավասությունների շրջանակից:

Օրվա ավարտին տեղեկացանք նաև, որ տղաների հետևողական պայքարը, և մեր աջակցությունը, ստիպեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին դուրս գալ փողոց և հանդիպել նախաձեռնության անդամներին»,- նշել է Բաբայանը։

--00--ԱՀ