Թուրքիան Երևան ուղևորվող Գերմանիայի ԶՈՒ օդանավի թռիչքի թույլտվություն չի տվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

ю

Թուրքիան հուլիսի վերջին «արգելափակել է Բունդեսվերի առաքելությունը»՝ թույլ չտալով Գերմանիայի Զինված ուժերի օդանավի թռիչքն իր օդային տարածքով, քանի որ այն ուղևորվում էր Երևան։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

Ըստ պարբերականի Թուրքիայի օդային կարգավորիչները «առանց բացատրության» հրաժարվել են թույլ տալ, որ ինքնաթիռը անցնի թուրքական օդային տարածքով: Արդյունքում Քյոլնից մեկնարկած Airbus 310-ը ստիպված է եղել վերադառնալ բազա:

Աղբյուրի հաղորդմամբ օդանավն ուղևորվում էր Երևան՝ հայ զինծառայողներին ուսման նպատակով Գերմանիա տեղափոխելու համար: Այդ ժամանակ օդանավը, որը նախատեսում էր տեղափոխել հայ զինծառայողներին, թռչել է Ռուսաստանի օդային տարածքով:

--00--ԱՀ