Վանեցյանի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործը բացահայտված է. հարցի պատասխանները վարչապետի մոտ են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործը լիովին բացահայտվել է դեռ Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում։ Այժմ այդ հարցի պատասխանները կարող են լինել քննչական կոմիտեում կամ վարչապետի մոտ։

«Գնացե՛ք, վարչապետի մոտ ու հարցրե՛ք՝  ինչո՞ւ չեք խոսում դրա մասին։ Մեր կողմից պարկեշտությունը պահպանվում է, և օգտվում են առիթից՝ փորձելով շահարկել այդ թեման, մինչդեռ կրկնում եմ՝ ամբողջությամբ բացահայտված է այդ թեման։ Եվ նրանք շատ հանգիստ հանրությանը կարող են տեղեկություն տրամադրել։

Բայց եթե դուք որոշել եք չխոսել այդ գործի մասին, ուրեմն ձեններդ կտրե՛ք և մի՛ շահարկեք, որովհետև ինչ-որ մի փուլ կգա, որ ես մի քիչ ավելի մանրամասն կանդրադառնամ դրան»,- ասել է նա։

Արսեն Բաբայանը խոսել է նաև քաղաքական ընդդիմության օրակարգի, «Հայրենիք»-«Հայ հեղափոխական դաշնակցություն»-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների աշխատանքային խմբի՝ վերջին նիստում ընդունված որոշումների և այլ թեմաների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ