Դոլարի, եվրոյի, ռուբլու, բրիտանական ֆունտի փոխարժեքները նախորդ օրվա համեմատ աճել են. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

եվրա

Ըստ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի՝ դոլարի փոխարժեքն օգոստոսի 27-ին կազմել է 487.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 579.23 դրամ՝ աճելով 3.32 դրամով:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 646.66  դրամ՝ աճելով 3.44 դրամով:

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.54 դրամ՝ աճելով 0.05 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.  արծաթ՝ 426.8 դրամ, ոսկի՝ 30,137.36 դրամ, պլատին՝ 14,568.57 դրամ:

--00—ԼՄ