ՇՄ փոխնախարարն ազատման դիմում է գրել. նախկին նախարարը գործընկերոջ մասին գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

11

Շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Շնորհակալություն եմ հայտնում Վարդան Մելիքյանին համատեղ աշխատանքի համար ու հիշեցնում, որ նա միջազգային հեղինակավոր կառույցներից մեկում իր աշխատանքը թողնելով միացել էր ավելի լավ Հայաստան կառուցելու դժվարին գործին։

Վարդան, շնորհակալ եմ քո պատասխանատու, նվիրված, սրտացավ ու պրոֆեսիոնալ աշխատանքի, նորարական ու հեղափոխական գաղափարների եւ իրականացված բարեփոխումների համակարգման համար»,-գրել է նա:

--00—ԼՄ