Մխիթարյանի թիմակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News  

Ռոմա

 «Ռոմայի» հարձակվող Կառլես Պերեսը կորոնավիրուսով է վարակվել: Այս մասին իսպանացի ֆուտբոլիստը հայտնել է ինստագրամյան իր էջում:
 
Ըստ հարձակվողի հիվանդությունն իր մոտ առանց ախտանշանների է, իրեն լավ է զգում:
 
Պերեսը «Բարսելոնայի» սան է,  «Ռոմա» է տեղափոխվել այս տարվա հունվարին:

-- 00—ՄՀ