Բախվել են «Nissan Skyline» և «Toyota Camry» մեքենաները․ վարորդներից մեկը հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

․

Օգոստոսի 27-ին, ժամը 15:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Skyline» (վարորդ՝ Լիլիթ Մ․, ծնված 1980 թ․) և «Toyota Camry» (վարորդ՝ Դավիթ Ս․, ծնված 1978 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Դավիթ Ս․-ն հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Skyline» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։ 

--00--ԱՀ