Իմ դուստրն իրեն լավ է զգում «Սպուտնիկ 5» պատվաստանյութի փորձարկումից հետո․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Պուտին-800x445.jpg

«Իմ դուստրն իրեն լավ է զգում հայրենական արտադրության «Սպուտնիկ 5» պատվաստանյութի փորձարկումից հետո։ Այսօր մեր մասնագետների համար ակնհայտ է, որ այդ պատվաստանյութը կայուն իմունիտետ է զարգացնում»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինի հաղորդմամբ հակամարմիններ են ձևավորվում, ինչպես դստեր մոտ են ձևավորվել: Այն անվնաս է: 

«Դուստրս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել է որպես կամավոր: «Հաշվի առնելով իր մասնագիտությունը՝ նա մեծ թվով մարդկանց հետ է շփվում, և, իհարկե, նորմալ աշխատելու համար նա պետք է իրեն պաշտպանված զգա»,- հավելել է Պուտինը:  

Հիշեցնենք, որ կորոնավրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին Պուտինը հայտարարել էր օգոստոսի 11-ին:

--00--ԱՀ