Արցախում բուհերը կգործեն սեպտեմբերի 1-ից. 1-ին դասարանցիները դպրոց կգնան ուսուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

արցախ

ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե  Ղարախանյանը հայտարարել է, որ, Համաճարակային իրավիճակից ելնելով, ներկա փուլում հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքները մեկնարկելու են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից՝ առկա ուսուցմամբ: Միայն բուհերում դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից: Այդ մասին հայտնում է artsakhpress.am-ը:

Նախարարը տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոց հաճախող առաջին  դասարանցիները՝ սեպտեմբերի 1-ին, 1-1,5 ժամով ուսուցիչների հետ հաճախելու են   դպրոց՝ ի նշանավորումն գիտելիքի օրվան:

«Մենք այն կարծիքին ենք, որ սովորողները դիմակ դասապրոցեսի ընթացքում չպետք է  կրեն. ներկա դրությամբ մինչև 10 տարեկան երեխաները հաստատ դիմակ չեն կրելու. մնացածների հարցերը դեռ քննարկվում են: Դասերը լինելու են վեցօրյա՝ 35 րոպեանոց: Ուսումնական հաստատություններում արգելվելու է զանգվածային միջոցառումների  կազմակերպումը: Դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների  գործունեությունը  դադարեցվելու  է, եթե  իսկապես  դրանք   խանգարիչ  միջոցներ  են:  Բոլոր այն դպրոցներին, որոնք ունեն 100-ից ավել աշակերտներ և կարողացել են    կազմակերպել արտադպրոցական պարապմունքներ, մենք այսուհետ ևս թույլատրելու   ենք: Ժամանակավորապես դադարեցվելու է 100-ից  ավել  աշակերտներ ունեցող  ուսումնական հաստատությունների կողմից կազմակերպվող խմբակների   գործունեությունը: Ի դեպ, այդ դպրոցները գործելու են ոչ միայն երկհերթ, այլև մեկ  հերթով: Ուսումնական հաստատություններում ժողովների և հավաքների  գործընթացը   պետք է իրականցնենք հեռավար եղանակով կամ բացօթյա միջավայրում՝ պահպանելով  հակահամաճարակային իրավիճակը»,- մասնավորապես ասել է նախարարը: 

Խոսելով բուհերի մասին՝ Լ. Ղարախանյանը նշել է, որ Շուշիի տեխնոլոգիական  և  Արցախի պետական համալսարաններում կենդանի ուսուցում է լինելու.

Համավարակի գրանցված ցուցանիշների աճի դեպքում անցում է կատարվելու առցանցի: Շուշիի տեխնոլոգիական համալսարանը լուծել է նաև երթուղայինների հարցը:

--00—ԼՄ