«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Մեսսիի համար 200 միլիոն եվրո վճարել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

Մեսսի

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Մեսսին ձեռք բերելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: «Մանչեսթեր Սիթին» նույնիսկ պատրաստ է պաշտոնական առաջարկով դիմել «Բարսելոնային»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում է: Վերջինս այդ քաղաքում սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կողմերի միջևը բանակցություններ են ընթանում երկու տարվա պայմանագրի շուրջ:

 Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում: 

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

-- 00—ՄՀ