«Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբի առկայությա մասին ահազանգը կեղծ էր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News  

ԱԻՆ

Օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։ 

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

-- 00—ՄՀ