Քոչարյանը հանդիպել է տնտեսական վերլուծաբանների և տնտեսություն լուսաբանող լրագրողների հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

Քոչարյան

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը` տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ համաշխարհային տնտեսական գործընթացների, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի, երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավոր ուղիներն ու տեսլականները։

-- 00—ՄՀ