Հայաստանում կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 262 մարդ

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ  27,  24News 

կորոնավիրուս

Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ կորոնավիրուսի 203 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանու թիվը 43 270 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 262 մարդ, շարունակում  է  բուժվել  5153-ը:

Հիվանդության  բռնկումից  ի  վեր՝  Հայաստանում  ընդհանուր  առմամբ  ապաքինվել  է 36 988 մարդ։

Կորոնավիրուսի  հետևանքով  գրանցվել  է  մահվան  ևս  3 դեպք։  Մահացածների  ընդհանուր  թիվը 864 է։  Այլ  պատճառով  գրանցված  մահվան  դեպքերի  թիվը  հասել  է  265-ի։

Ընդհանուր  առմամբ  թեստավորվել  է 200 507  քաղաքացի,  մեկ  օրվա  թեստերի  քանակը   1938 է: 

--00--ՄՀ