Սերժ Սարգսյանը հայկական կողմին հանեց հող տալու ծուղակային մարտավարությունից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե երբևէ չի բանակցել «հողեր հանձնելու» շուրջ, հիշեցրել է, որ Սարգսյանն ինքն է ժամանակին խոստովանել, թե ինչի շուրջ է բանակցել, և որ նույնիսկ պատրաստ է եղել ստորագրել շրջաններ տալու համաձայնությունը։

Ըստ Բադալյանի՝ ՀՀ երրորդ նախագահն այսօր փորձում է ներկայացնել, որ բանակցությունները եղել են դիվանագիտական մարտավարություն, և որ, համաձայնելով այդ բովանդակությանը, իրականում հայկական կողմը պատրաստ չի եղել դրան։ 

Հակոբ Բադալյանն անգամ այդ պարագայում կարծում է, որ դա հայկական կողմի համար ծուղակային մարտավարություն է։

«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո նա բացահայտեց այդ մարտավարության բովանդակությունը, քանի որ այդպիսով ստեղծեց մի իրավիճակ, երբ ՀՀ-ին ու հանրությանը տրվեց հնարավորություն՝ դուրս գալու բանակցության այդ տրամաբանությունից»,- ասել է Հակոբ Բադալյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ