Ռայնիսի փողոցում շենքի փլուզումից տուժած ընտանիքները կացարան են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News  

հյուրանոց

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել` կից նշելով.

«Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երեւանի հյուրանոցներից մեկում:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սոցաշխատողները տուժած բնակիչների հետ մշտական կապի մեջ են»:

--00--ԱԹ