Գործարար նպատակով Վրաստան մեկնողները կարող են դիմել վրացական կողմին. ԱԳՆ-ն՝ Գորգիսյանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Գորգիսյան

ԼՀԿ-ական պատմավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԳՆ-ից ստացել է իր հարցման պատասխանը:

«Ի գիտություն Վրաստանում ձեռնարկատիրականգործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների՝

Օգոստոսի 24-ին դիմել էի արտաքին գործերի նախարարություն՝ Վրաստանում ձեռնարկատիրություն ծավալող և այնտեղ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրով։

Ի պատասխան՝ ինձ տեղեկացրել են, որ Վրաստանի կառավարության որոշմամբ գործարկվել է հատուկ առցանց հարթակ, որի միջոցով գործարար նպատակներով Վրաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել վրացական կողմին թույլտվություն ստանալու համար»,-գրել է Գորգիսյանը։

1

--00—ԼՄ