Դատարանը մերժեց դատախազ Գևորգ Սարգսյանի ինքնաբացարկի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

Սարգսյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Դատարանը մերժեց միջնորդությունը, որ ներկայացրել էին ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը և Ամրամ Մակինյանը՝ նշելով, որ վերջինս այս գործով կաշկանդվածություն ունի:

Պաշտպանները նաև նշում էին, որ խախտված է մրցակցային արդար դատաքննության իրավունքը:

--00--ԱԹ