ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատասխանել է հարցին, թե ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մասին խոսելիս ինչո՞ւ նրան անունով չի կոչում:
«Նա պացիենտ է, հիվանդ է. այդպես էլ մենք նրան կոչում ենք: Մենք նախկինի պես նրան մաղթում ենք շուտափույթ առողջացում: Դա ոչ մի կերպ չի փոխում հարցի էությունը»,- ասել է նա:
Նավալնին արդեն հինգերորդ օրն է`բեռլինյան կլինիկայում է: Նրա առողջական վիճակի հետ կապված շատ հարցեր շարունակում են անպատասխան մնալ, գերմանացի բժիշկները չեն բացառում, որ այս վիճակը հետագայում հետևանքներ կունենա, հատկապես նյարդային համակարգի առումով:
--00--ԱԹ